«Ռոսսելխոզնադզորի» կասկածները փարատվել են. ՀՀ-ից ներկրվող լոլիկը «թուրքական» չէ![]() 4 մարտի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ տարվա սկզբից նկատվում է Հայաստանից, ինչպես նաև Եգիպտոսից ՌԴ լոլիկի արտահանման զգալի աճ: Ըստ ծառայության տվյալների, հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից ներկրվել է մոտ 1000 տոննա լոլիկ և 2000 տոննա` Եգիպտոսից: ՀՀ-ից և Եգիպտոսից դեպի ՌԴ բանջարեղենի առաքումների աճը կապված է այդ երկրներում լավ բերքի և ռուսական շուկայում իր տեղը գտնելու ցանկության, ոչ թե Թուրքիայից լոլիկ վերաարտահանելու հետ, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ, հայտնում է Armenia Today-ը: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ներմուծվել է աննշան քանակությամբ, իսկ Հայաստանից չի ներկրվել ընդհանրապես: Մարտի 3-ին գերատեսչությունը հավելեց, որ տարեսկզբից արձանագրվել է նաև Հայաստանից կաղամբի և բանջարեղենի այլ տեսակների ներմուծման աճ` 8 անգամ, իսկ խնձորի ներմուծումն աճել է 4 անգամ: Մարտի 2-ին «Ոոսսելխոզնադզորը» բանակցել է ՀՀ ներկայացուցիչների հետ: «Ռուսական կողմը հայտնել է, որ հաշվի առնելով ապօրինի արտահանման աճող ռիսկերը, կապված Թուրքիայի և ԵՄ երկրների դեմ պատժամիջոցների հետ, «Ռոսսելխոզնադզորը» աշխատանք է տանում ֆիտոսանիտարական հավաստագրերի հաստատման ուղղությամբ, որոնց ուղեկցությամբ է բանջարեղենը ներկրվում ՌԴ»,-ասվում է ծառայության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը հավելել է, որ ՌԴ-ն շահագրգռված է սեղմ ժամկետում մեխանիզմներ մշակել, որոնք կհաստատեն Հայաստանում արտահանման համար տրվող փաստաթղթերի իսկությունը: 2016-ի փետրվարի 23-ի դրությամբ, Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա միրգ ու բանջարեղեն` նախորդ տարվա 5093 տոննայի դիմաց:Հայկական թարմ միրգն ու բանջարեղենն արտահանվել է ՌԴ, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |