Հայաստանը 2016-ի գարնան ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է![]() 4 մարտի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ճամփորդությունների DaTravel.com առցանց հիպերմարկետի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմել են արտասահմանյան էքսկուրսիոն և լողափային հանգստի ամենամատչելի ուղղությունների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» Ռուսաստանի National Geographic-ի վրա հղումով: Փորձագետները նշում են, որ ուղևորությունը դեպի ԱՊՀ երկրներ թույլ կտա խուսափել ծախսերից, կապված մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ: 2016-ի գարնանը Երևան հասնելու և հետ դառնալու համար միջինը 13 000 ռուբլի ($177) կպահանջվի: Հյուրանոցում գիշերակացի արժեքը սկսվում է 2000 ռուբլուց ($25) մեկ գիշերվա համար: Մոտավորապես նույնքան կպահանջվի Ղազախստան հասնելու և Աստանայում բնակվելու համար: Չնայած, որ դեպի Վրաստան ավիատոմսերը մի քանի հազար ռուբլով ավելի թանկ են` սկսած 15000 ռուբլուց ($205) երկու ուղղությամբ, ընդհանուր առմամբ, մեկ շաբաթ տևողությամբ ճամփորդությունը մոտավորապես նույնքան կարժենա, որքան մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան կամ Հայաստան: Թբիլիսիի հյուրանոցներում համարի արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 1800 ռուբլուց: Արդյունքում, մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան, Հայաստան, կամ Վրաստան կպահանջի միջինը 27 000 ռուբլի ($370): DaTravel.comի ցանկում ընդգրկվել են նաև Լիտվան և Լատվիան, Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, իսկ որպես լողափային հանգստի նախընտրելի վայրեր խորհուրդ են տրվում Ասիայի երկրները` Թաիլանդ, Վիետնամ և Չինաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |