Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 5-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում![]() 4 մարտի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում գրավել է 5-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլինպիական կոմիտեն: Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին՝ գրավել է 5-րդ հորիզոնականը: 5 տուրց հետո նա 2-րդ տեղում էր ընթանում: Առաջին տեղում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճել է արծաթե մեդալ, իսկ եռյակն եզրափակել է Վալենտինա Գունինան: Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստ է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։ 2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է: Հայաստանի քառակի չեմպիոն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |