Մանր եղջերավորների ժանտախտի ներթափանցումը կանխարգելու համար ՀՀ-ում միջոցառումներ կիրականացվեն![]() 4 մարտի 2016 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի» հետ: Կառավարությունը մարտի 3-ի նիստում արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութը: Ծառայությունը նախատեսում է նշված երկրների սահմանային գոտում գտնվող և հիվանդության նկատմամբ ընկալունակ բոլոր կենդանիների շրջանում ամենամյա կանխարգելիչ հակաժանտախտային պատվաստումներ կատարել: Ներկայումս մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ապահով է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածմանը և դրա հետևանքով ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող մսամթերքի վրա ժամանակավոր արգելք դնելուն, հայտնել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, սակայն գրանցվել է դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |