Մարտի 8-ին ընդառաջ. Artyom’s-ի մրցույթի հաղթողներից բացի ևս 20 մասնակից կպարգևատրվի![]() 4 մարտի 2016 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշները, որոնք ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում: Գարնանային տոնին ընդառաջ՝ ընկերությունը հայտարարել է մրցույթ, որտեղ առաջին մրցանակը բրենդի յուրօրինակ զարդերից մեկն է: Երկրորդ հորիզոնականում հայտնված մասնակցի մրցանակը պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումն է՝ իր բալիկի կամ երկրորդ կեսի հետ, և սա դեռ ամենը չէ: Մրցանակներ կստանան ևս 20 մասնակից՝ հավանումների առավելագույն քանակ հավաքած 10 և ընկերության կողմից ընտրված 10 լուսանկարի հեղինակները: Մասնակցելու համար պետք է պարզապես մինչև մարտի 8-ը երեխաների, մայրիկների, քույրիկների կամ սիրելիների հետ արված լուսանկարներն ուղարկել Artyom's ընկերության ֆեյսբուքյան էջին, հավաքել առավելագույն հավանումները (like-երը) և սպասել արդյունքներին: Հաղթողները կհայատրարվեն մարտի 8-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին: Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ:Ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է նաև ԱՄԷ-ում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չեխիայում, Ղազախստանում, Վրաստանում և այլուր: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը, զմրուխտը և մարգարիտը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |