Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար 5 մարտի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ԱԳ փոխնախարարը զբաղվելու է բացառապես արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտով: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ Ռոբերտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասվում է նախագահի հրամանագրում: Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1975թ մայիսի 2-ին: 1998թ-ին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ: 2007-2010թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն), Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս է (MBA): 1998- 1999թ եղել է ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ: 1999 - 2002թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի ղեկավար: 2002 - 2008թթ. զբաղեցրել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը: 2008 - 2014թթ. եղել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն: 2015թ հունվարի 12-ից` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |