Հրանտ Դինքի սպանության գործով հինգ ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազությունը երեկ 5 մարդու մեղադրանք է ներկայացրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Այդ մասին հայտնել է դատախազ Այքութ Չենգիզ Էնգինը: «Oգյուն Սամաստը մեղադրվում է զինված խմբավորման մասնակցության եւ սպանության մեջ», - ասել է դատախազը: Չորս այլ անձինք, որոնցից մեկը խոստովանել է, որ Սամաստին դրդել է սպանության, մեղադրվում են զինված խմբավորման մասնակցության եւ Դինքի սպանությանն առնչվելու մեջ: «Դատախազությունն, այնուամենայնիվ, շարունակելու է քննությունը` պարզելու այլ անօրինական կազմակերպությունների կապը Դինքի սպանության հետ», - ասել է Էնգինը, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---