Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի» 5 մարտի 2016 - 11:33 AMT PanARMENIAN.Net - The Playlist ժամանցային պորտալը կանխատեսել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը` առաջատար դերասաններ Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, կհայտնվի 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում, հայտնում է Tert.am-ը: «Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն դա երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ, ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնք խաղը արժանի է գնահատականի», - Asbarez-ը մեջբերում է կայքում հրապարակված կարծիքը: «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը: Ֆիլմում նկարահանվելու են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն և Անջելա Սարաֆյանը: Նկարահանումներն սկսվել են անցյալ աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին: Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Այս առնչությամբ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս խոշոր կինոֆիլմի առիթով», - գրել է Թանկյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |