Թուրքիայի նախագահն առաջարկում է փախստականների համար քաղաք հիմնել Սիրիայում![]() 5 մարտի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում հիմնել նոր քաղաք փախստականների համար: Էրդողանն ասել է, որ քաղաքը կգտնվի Թուրքիայից ոչ շատ հեռու,«Գազետա.ռու»-ին հղումով գրում է Tert.am-ը: «Նոր քաղաքի ենթակառուցվածքները կպատրաստի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականցվեն միջազգային հանրության աջակցությամբ»,- ասել է նա: Էրդողանն ավելացրել է, որ չնայած փախստականների համար նոր քաղաք կառուցելու առաջարկին, Թուրքիայի դռները նրանց համար նախկինի պես բաց են: 2016-ի փետրվարին Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Ավստրիայի կանցլերը հիշեցրել է, որ Թուրքիան պետք է Եվրամիությունից €3 մլրդ ստանա փախստականների հոսքը կասեցնելու համար: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |