Չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչվել![]() 5 մարտի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչել։ Այդ մասին ասվում է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Այդ կապակցությամբ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ԱՄՀ անդամ երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվություններում ներառելու մասին՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի, ճապոնական յենի, բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, ավստրալական դոլարի ու կանադական դոլարի հետ մեկտեղ։ Նշվում է, որ Չինաստանի արժութային պահուստների գնահատման վրա այդ քայլը որևէ կերպ չի ազդի, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի հոկտեմբերի 1-ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |