Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ ղեկավարները քննարկել են Սիրիայում հրադադարի պահմանումը 5 մարտի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում են ջանքեր գործադրել սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մարտի 4-ին Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ Դեյվիդ Քեմերոնն իր ռուս, գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզը: Կրեմլի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է հեռախոսային բանակցություններից հետո, չորս ղեկավարները համաձայնել են աջակցել Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզին և կարևորել՝ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումների անհրաժեշտությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մինչ այդ, Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ կառավարական զորքերը մոբիլիզացվել են՝ նոր տարածքներ գրավելու նպատակով: «Ջաիշ ալ-Իսլամ» սիրիական ընդդիմադիր խմբավորման ներկայացուցչի խոսքով, եթե Դամասկոսը և իր դաշնակիցները շարունակեն այդ հարձակումները, հրադադարն անհնար կդառնա: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |