ՀՀ ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կհանդիպեն

ՀՀ ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կհանդիպեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին:

Մարտի 4-ին, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները սկսել են մարզական հավաքները ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 6-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև:

Հանդիպման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Մարտի 3-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 7 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---