Ուկրաինայում ամեն չորրորդ հարցվածը Ստալինին մեծ առաջնորդ է համարում (Հարցում) 5 մարտի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Իոսիֆ Ստալինի մահվան օրվանն ընդառաջ, Սոցիոլոգիայի կիևյան միջազգային համալսարանը հետազոտություն է հրապարակել՝ պարզելու ԽՍՀՄ նախկին ղեկավարին վերաբերմունքն Ուկրաինայում: Ընդհանուր առմամբ, հարցվածների մոտ 70%-ը համարում է Ստալինին «դաժան և անմարդկային բռնապետ»: Սակայն ամեն չորրորդ ուկրաինացին՝ 23%-ը, համարում է նրան մեծ առաջնարդ: Նման վերաբերմունքը գերակշռում է երկրի արևելքում (41%), այնինչ արևմուտքում նման կարծիքի է ընդամենը 11% -ը, հայտնում է ТСН-ը: Ատելություն է զգում Ստալինի հանդեպ երկրի արևելքում հարցվածների 4%-ը, արևմուտքում հարցվածների 38%-ը: Մինչև 50 տարեկանների ընդամենը 8%-ը կցանկանար ունենալ Ստալինի նման առաջնորդ: Իոսիֆ Ստալինը ղեկավարել է ԽՍՀՄ-ն 1927-1953 թվականներին: Նրա ղեկավարման ժամանակաշրջանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմը, գյուղի կոլեկտիվիզացիան, ու արդյունաբերության ինդուստրիալիզացիան, ինչպես նաև մի շարք ժողովուրդների հետապնդում և մասսայական բռնաճնշումներ և աքսոր: Ստալինի դերի մասին վեճերը չեն ավարտվում իր մահվանից ի վեր. Ըստ ՌԴ-ում անցկացված հարցումների, ռուսաստանցիների 40%-ը համարում է, որ Ստալինի օրոք դրական երևույթները գերակշռում էին բացասականներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |