Coca Cola-ն դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին՝ իր գերիշխող դիրքի վերաբերյալ ընդունված որոշման համար![]() 5 մարտի 2016 - 20:28 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։ Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: «Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ: «Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում: Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը», -ասվում է հաղորդագրության մեջ: Փետրվարի 26-ին ՏՄՊՊՀ-ն «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության հայցի հիման վրա տուգանել էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիային» 50 մլն դրամով: Ըստ ՏՄՊՊՀ, «Կոկա Կոլան» առավել շահավետ պայմաններ էր առաջարկել «Դալմա Մոլ» առևտրի սրահում գտնվող սննդի օբյեկտներին՝ «Pepsi» վաճառելուց հրաժարվելու դիմաց, օրինակ, անվճար սառնարաններ առաջարկելով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |