Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները![]() 5 մարտի 2016 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժայռապատկերներից ու համաշխարհային կարևորագույն գիտական նորությունների ամփոփումից մինչև հայացք դրսից՝ ենթադրվող էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ու եթովպական մշակույթի վրա հայերի ազդեցության մի դրվագի պատմություն: Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում: Հայաստանի ժայռապատկերները հատուկ տեղ են գրավում Հին աշխարհի մշակութային ժառանգության մեջ իրենց քանակով, ոճերի բազմազանությամբ և հարուստ բովանդակությամբ: Ժայռապատկերներում արտացոլված են նախնադարյան մարդու կյանքի կարևորագույն ոլորտները. որսի, ռազմի տեսարաններ, ծեսեր, մրցումներ, ծիսական պարեր, երկրագործություն, կենդանիների ընտելացում և վարժեցում: PAN-ը պատմում է հայկական ժայռապատկերների յուրահատկությունների մասին: Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում քննարկվում է նաև էլեկտրոնային քվեարկության ներդրման հարցը: Էստոնիան էլեկտրոնային կառավարման տեսանկյունից առաջատար երկրներից է, ուր անցել են ինտերնետով քվեարկության տարբերակին: PAN-ը զրուցել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայում հետազոտությունների ղեկավար Կատրին Նայման-Մետքալֆի հետ: Փետրվարը լի էր տարբեր ոլորտներում կարևոր գիտական բացահայտումներով. PAN-ը հակիրճ ներկայացնում է դրանցից առավել նշանակալիները: Հետևելով համաշխարհային միտումներին` հայկական Fambox սկսնակ ընկերությունը մշակել է Netflix ծառայության իր տարբերակը: Գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ կան հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը: Ստարտափի ղեկավար Դավիթ Հյուսյանը պատմել է հարթակի և նրա հնարավորությունների մասին: Եթովպիայում հայերի ներկայությունը դարավոր պատմություն ունի, որի ամենահետաքրքիր դրվագներից մեկը նշանավոր Հայլե Սելասիե I կայսեր օրոք (1930-74թթ․) եթովպական երաժշտական մշակույթի զարգացման մեջ հայերի կարևոր ներդրումն է։ PAN-ը ներկայացնում է, թե ինչպես հայերը հայտնվեցին Եթովպիայի երաժշտական աշխարհում ու ինչպես նպաստեցին դրա արդիականացմանն ու զարգացմանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |