ԵՄ-ն կփակի «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա![]() 7 մարտի 2016 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները մտադիր են մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում փակ հայտարարել «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա, հայտնում է DPA-ն գագաթնաժողովի համար նախապատրաստված փաստաթղթի վրա հղումով: «Այդ երթուղին փակ է»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 7-ին Բրյուսելում բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ, որտեղ փորձ կարվի լուծում գտնել միգրացիոն ճգնաժամի համար: Անկարան հուսով է, որ Բրյուսելը կտրամադրի խոստացած ֆինանսական աջակցությունը 3 մլրդ եվրոյի չափով, որոնք կօգտագործվեն Թուրքիայի տարածքում փախստականների համար կացության պայմաններ ապահովելու համար: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Փետրվարին ասվեց, որ Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր փախստականներ են կուտակվել: Ավելի վաղ Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր, որ թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա: 2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |