ԱՄՆ-ն երկրորդ ավիաբազան է հիմնում Սիրիայում 7 մարտի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գործնականում ավարտել է առաջին ավիաբազայի շինարարությունը քրդերի կողմից վերահսկվող շրջանում` Սիրիայի հյուսիսում Ռամիլան քաղաքում: Միաժամանակ կրկնակի նշանակության երկրորդ բազան է ստեղծվում Քոբանի քաղաքի մոտ` թուրքական սահմանից ոչ հեռու: Ինչպես հայտնում է «Վեդոմոստին» քրդական լրատվական BasNews գործակալության վրա հղումով, ավիաբազան օգտագործվելու է ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակներով: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ-ն ավիացիոն ռազմակայան է կառուցում Էլ Հասակե գավառում` Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի տարածքում: Ռազմակայանի տարածքում վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներ ու բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք ու զինամթերք են առաքում քրդերին: Շրջանը, որտեղ գտնվում է ռազմակայանը, սիրիացի քրդերի վերահսկողության տակ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հսկողություն են հաստատել Սիրիայում որևէ օդանավակայանում: Նա նշել է, որ Սիրիայում խմբավորման հզորությունը փոքր է մնում: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |