Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess-2016-ին 7 մարտի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հրավիրված է մասնակցելու Norway Chess-2016 շախմատի մրցաշարին: Մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Տոպալովը, հոլանդացի Անիշի Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել էլյանովը, հնդիկ Պենդիալա Հարիկրիշնան: Մրցաշարի վերջին մասնակցին կընտրեն շախմատի երկրպագուները: Թեկնածուների թվում են Հոու Յիֆանը, նորվեգացի գրոսմայստերներ Համմերը, Գրանդելիուսը և Տարին: Մրցաշարը կանցնի ապրիլի 18-29-ը Ստավանգեր քաղաքում: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |