WTA վարկանիշ. Թենիսիստուհի Ամիրաղյանը բարձրացել է 1 տեղով, Գասպարյանը՝ նահանջել 7 մարտի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ֆեդերացիան (WTA) մարտի 7-ին հրապարակել է կանանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը: ՀՀ լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեկ աստիճան բարձրացել է և այժմ 614-րդ տեղում է: Իսկ Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը մեկ աստիճան նահանջել է և այժմ 44-րդն է, գրում է Aravot.am-ը: Անթալիայում 2016-ի հունվարին անցկացված մրցաշարերից մեկում Ամիրաղյանը հասել էր կիսաեզրաձակիչ: Փետրվարի 8-ին թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Ամիրաղյանը բարձրացել էր 73 տեղով՝ հասնելով 646-րդ հորիզոնական: Հունվարի 25-ին «Մեծ Սաղավարտի» նրցաշար Australian Open-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը զիջել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Գասպարյանը Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկային փուլերում հաղթել էր Սառա Էրանիին, Կուրումի Նարային և Յուլիա Պուտինցևային: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |