Հայաստանում բացվել է ՀՀ ՊՆ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը, ինստիտուտի բացումը կայանում է Հայոց ազգային բանակի 15-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: «Նման հետազոտական ինստիտուտի բացումը հանդիսանում է ժամանակի թելանդրանք: Մեր բանակը բարեփոխումների ճանապարհին է գտնվում եւ նրան անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն կոնցեպցիաների մշակման հարցում, որոնք ի վիճակի կլինեն դիմագրավել XXI դարի Հայաստանի մարտահրավերներին»:



Նա հիշեցրեց, որ ինստիտուտի կառուցումը սկսվել է ութ տարի առաջ Առաջին Հայկական հանրապետության հերոս Դրաստամատ Կանայանի հարազատների նախաձեռնությամբ: Նրանք կազմակերպեցին միջոցների հանգանակությունը կառուցման համար: «Ինստիտուտի մուտքի մոտ մենք գրել ենք բոլոր նրանց անունները, ովքեր օգնել են Հայաստանին կենտրոնի կառուցման հարցում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:



Նշենք, որ բացման արարողությանը ներկա էին Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, զինվորական կցորդներ, հայկական խորհրդարանի պատգամավորներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---