ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը չեղարկել է ադրբեջանամետ բանաձևի ընդունումը![]() 9 մարտի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Աևելյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաջողությամբ չեղարկել է ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատի օրակարգում ընդգրկված 168 բանաձևը, որը խեղաթյուրում էր ղարաբաղյան հակամարտության փաստերը, հայտնում է panorama.am-ը ANCA-ի հաղորդագրության վրա հղումով: Նահանգի տասնյակ բնակիչներ արձագաքնել են Ամերիկայի արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի տագնապին և ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողությամբ բանաձևը դուրս է բերվել Սենատի օրակարգից: Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք ANCA-ի տարածած հաղորդագրությունից, Քենթուքին միանում է Այդահոյի, Նյու Հեմփշիրի և այլ նահանգների մեծացող ցուցակին, որոնք ոչ վաղ անցյալում մերժել են հակահայ քարոզչական նպատակ հետապնդող թուրքամետ բանաձևերը: «Քենթուքիում մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները մեծ ներուժ ունեն և ամերիկյան պետական օրենսդիր մարմինները չեն հանդուրժի միջամտության և խեղաթյուրման որևէ փորձ, որ կծառայի Իլհամ Ալիևի պես բռնապետերի շահերին, ով դաժանորեն ճնշում է իր իսկ ժողովրդին և ընդունում է ավելի հակաարևմտյան դիրքորոշում՝ շարունակելով ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ և վտանգելով տարածաշրջանում փխրուն խաղաղությունը» - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի արևելյան շրջանի հանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը: Սենատոր Դեյմըն Թայերի (Damon Thayer) կողմից հովանավորվող Սենատի 168 բանաձևը Քենթուքիի օրակարգ էր ներկայացվել 2016թ. մարտի 1-ին: Տեղի փաստաբանների միջոցով տեղեկանալով բանաձևի մասին՝ Ամերիկայի արևելյան շրջանի հայ ազգային կոմիտեն անմիջապես արձագանքեց և կտրականապես դեմ արտահայտվեց մոլորեցնող և վտանգավոր բանաձևին՝ Սենատի նախագահին կոչ անելով հրաժարվել դրանից: Քենթուքիի Սենատը պաշտոնապես ետ վերցրել օրինագիծը և այդպիսով բանաձևը չեղարկվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |