Հանգստյան օրերի կարևորագույն իրադարձությունները![]() 9 մարտի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ից 8-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր էին` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: PAN-ը հակիրճ ներկայացնում է անցած 4 օրվա կարևորագույն իրադարձությունները` նրանց համար, ովքեր հանգստյան օրերին չեն հետևել լրահոսին: Վրաստանն ու Գազպրոմը համաձայնության եկան դեպի ՀՀ գազի տարանցման հարցի շուրջ. առնվազն մինչև տարեվերջ Վրաստանը կշարունակի որպես տարանցման վճար ստանալ ՀՀ առաքվելիք գազի 10%-ի չափով «երկնագույն վառելիք»: ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատում տապալվել է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվող ադրբեջանամետ բանաձևի ընդունումը. Դեյմոն Թրեյերի նախագիծը, որը հակամարտությունը ներկայացնում էր որպես հայկական ագրեսիա Ադրբեջանի դեմ, մերժվել է ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովի, տեղի ակտիվ քաղաքացիների և այլ սենատորների ջանքերի շնորհիվ: Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնել է առաջին չվերթի ամսաթիվը և ուղղությունը. նոր ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը տեղի կունենա ապրիլի 21-ին, Իսրայելի ուղղությամբ: Ադրբեջանական մանաթը հերթական պատմական հակառեկորդն է սահմանել. մարտի 6-ին ադրբեջանական տարադրամի փոխարժեքը կազմել է 1,61 մանաթ` մեկ դոլարի համար: Ընդ որում, ադրբեջանական տարադրամի փոխարժեքը նվազում է՝ չնայած նավթի գների հարաբերական կայունացմանը. մարտի 7-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն առաջին անգամ 2016 թվականի սկզբից գերազանցեց 40 դոլարը: Տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նորամուտը իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կազմում: «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում Օզբիլիսը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումն, այնուամենայնիվ, ավարտվեց «Էսպանյոլի» հաղթանակով` 2-1 հաշվով: Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանել է դոպինգ ընդունելու WADA մեղադրանքը: Շարապովան օգտգործել է «Միլդրոնատ» դեղամիջոցը շուրջ տասը տարի, սակայն այն արգելքի տակ է հայտնվել միայն 2016 թվականի հունվարին: Թենիսիստուհին ընդունել է իր մեղքն ու պնդում է, որ տեղյակ չէր արգելված դեղամիջոցների ցանկում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը հաջողվել է գրավել Ալ-Այիս գյուղն ու ստրատեգիական նշանակություն ունեցող երկու բարձրունք Հալեպի մերձակայքում: Լաթաքիայում էլ «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամիստական կազմակերպության մարտիկները գրավել են Ալ-Նավարա ստրատեգիան բարձրունքը: Իրանական «Fars»-ի հաղորդմամբ, գրոհն ուղեկցվում էր թուրքական հրետանու աջակցությամբ: Անկարան ընդունել է սիրիական տարածքը հրետակոծելու մեղադրանքները` հայտարարելով, որ բացել է պատասխան կրակ` սեփական սահմանների հրետակոծումից հետո: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |