Ալեքսանդր Սիրադեղյանը կոշիկի իր հավաքածուն է ներկայացրել Փարիզի նորաձևության շաբաթում

Ալեքսանդր Սիրադեղյանը կոշիկի իր հավաքածուն է ներկայացրել Փարիզի նորաձևության շաբաթում

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում կոշիկի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը ներկայացրել է կոշիկի Haute Couture առաջին հավաքածուն Val de Loire անվանումով, որը բաղկացած է ձեռքի աշխատանքի եզակի 10 զույգից, այդ թվում ներկայացված է նաև 2 զույգ մանկական կոշիկ, հայտնում է Vogue.ru-ն:

Հավաքածուն իր անվանումը ստացել է Լուարայի հովտի պատվին, որտեղ բազմաթիվ գեղեցիկ դղյակներ կան, որոնք ներշնչանքի աղբյուր են եղել տարբեր դարաշրջանների հեքիաթագիրների համար:

Յուրաքանչյուր մոդել իր անվանումը ստացել է Լուարայի դղյակներից մեկի պատվին և իր ճոխությամբ ամենևին չի զիջում հին ֆրանսիական սրահներին` սուր «քթով» գլուխգործոցները ձեռքով զարդարվել են ժանյակներով, շիֆոնով, մարգարիտով, ուլունքներով: Մեկ զույգի պատրաստման համար պահանջվել է 9 շաբաթվա մանրակրկիտ աշխատանք: Վարպետներն աշխատել են դիզայների հսկողության տակ: Արդյունքում ստացվեցին ձեռքի աշխատանքի իրոք եզակի գործեր, որոնք արժանի են կոչվելու Haute Couture:

Ալեքսանդր Սիրադեղյանը ռուսաստանաբնակ դիզայներ է, ծնվել է Թբիլիսիում 1978-ին, David&Aleksandr բրենդի հիմնադիրն է, Fresh-Art թիմի նախկին մասնակից: 2013-ին նա հիմնել է Aleksandersiradekian կոշիկի սեփական բրենդը, որը ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---