ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքները բաժանվել են25 հունվարի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հունվարի 25-ին Ստեփանակերտում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում քննարկվել են ինչպես ընթացիկ իրավիճակը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքերով, «մենք մտքեր ենք փոխանակել եւ փորձել ենք ընդհանուր կարծիքի հանգել մի շարք հարցերում»: Պատասխանելով Կոսովոյի հարցի կարգավորմանը վերաբերող հարցին` ռուս դիվանագետը նշել է, որ «դա նախադեպ կստեղծի, քանի որ առաջին անգամ եվրոպական տարածքում խոսք է գնում նախկին ինքնավարության մասին»:Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Բերնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան դեմ են հանդես եկել կարգավորման կոսովյան մոդելին` որպես համընդհանուր միջոց: «Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է, ունի իր յուրահատկություններն ու բարդությունները, եւ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է իր որոշումը գտնվի»,- հայտարարել է Մեթյու Բրայզան, հայտնում է Մեդիամաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |