Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը![]() 9 մարտի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում մարտի 8-ին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հենց նոր ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկմանը»,- գրել է Ուրլիքը: Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Կարդացեք նաև՝ Ուորլիք. Հուսով ենք՝ կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի լուծմանը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |