ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բիզնես-դասընթացներ է անցկացնում ՓՄՁ ղեկավարների համար![]() 9 մարտի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ: Դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքեթինգին: 2016-ի առաջին բիզնես-դասընթացի բացմանը ներկա էր ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»: Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: 2015-ից դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից հաջորդ դասընթացները կիրականացվեն 2016-ի մայիսի 24-ից 27-ը: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |