Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստների հնգյակում![]() 9 մարտի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Opta վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որ ֆուտբոլիստներն են զարգացրել ամենամեծ արագությունները Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում։ Առաջին տեղում է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով զարգացրել է 34.6 կմ/ժ արագություն։ Նրան հետևում է «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, որի արագությունը հասել է 34.4 կմ/ժ-ի։ Իսկ երրորդը Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ 34.1 կմ/ժ արագությամբ։ Փետրվարի 29-ին Whoscored.com-ը ներկայացրել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը «Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասել է 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96: Լավագույն հնգյակում են նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14: Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում: Կարդացեք նաև՝ Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը` Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |