Ռուսաստանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը 9 մարտի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Առաջին անգամ ռուս հանրությանը կներկայացվեն հայաստանյան առաջատար թանգարանների եզակի ցուցանմուշներ: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից: Ինչպես հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքը, ցուցահանդեսի մոնտաժը մոտենում է ավարտին: Այս փուլում Մատենադարանի մասնագետները Ռուսաստանի պատմության թանգարանի աշխատակիցներին են հանձնում Մատենադարանի 25 արժեքավոր ցուցանմուշ: Հիմնականում դրանք հին ձեռագրեր են, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում, իսկ ամենահին նմուշը թվագրվում է VII դարով: Հայաստանի պատմության թանգարանից բերված նմուշներն արդեն զբաղեցրել են իրենց տեղերը: Ամենաարժեքավորը մ.թ.ա XXII դարի արծաթե գավաթն է: Աշխարհում այդպիսիք եզակի են, այն զարդարված է մի քանի շարք պատկերներով, որտեղ ներկայացված է թագավորի կյանքը, որի անունը հայտնի չէ: Սյուժեները դասական են` որս, պատերազմ, խրախճանք, զոհաբերություն: «Սա եզակի և շատ ինֆորմատիվ իր է: Նույնիսկ ըստ պատկերված զենքի քանակի կարելի է տիպերի դասակարգում անցկացնել, քանի որ պատկերները շատ հստակ են»,-ասել է ՌԴ Պատմության թանգարանի հնագիտական հուշարձանների բաժնի վարիչ Ալեքսանդր Մոշինսկին: Հայաստանի պատմության թանգարանից Մոսկվայում կցուցադրվեն կուռքերի արձանիկներ, մ.թ.ա II դարի Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը: Վահանը, սաղավարտը ներսից և դրսից զարդարված են Ուրարտուի թագավորներին հատուկ պատկերներով և գրություններով: Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման: «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների nախագահների մասնակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |