![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() «Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա![]() ![]() PanARMENIAN.Net - Նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն առաջին կանոնավոր չվերթները սկսելու է իրականացնել ապրիլի 21-ից. ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին: «Մենք այնպիսի գներ ենք առաջարկելու, որ Հայաստանի քաղաքացիները գոհ լինեն, տոմսերի գները շատ բարձր չլինեն և հայերը հնարավորություն ունենան ճամփորդել այն երկիր, որտեղ ցանկանում են»,- ասել է Գաիաշվիլին: Նա նշել է նաև, որ իրենք կանոնավոր չվերթներ են իրականացնելու Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն: «Մեր աշխարհագրությունը ժամանակի ընթացքում կընդլայնվի»,- հավելել է Գաիաշվիլին, գրում է Panorama.am-ը: Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը: Գաիաշվիլին տեղեկացրել է, որ տոմսի նվազագույն արժեքը կլինի 49 եվրո՝ մեկ ուղղությամբ (առանց օդի հարկի և օդանավակայանի սպասարկման գնի)՝ երկու ամիս առաջ գնելու դեպքում և առանց վերադարձնելու հնարավորության, իսկ վերջնական գինը (օդի հարկը և օդանավակայանի սպասարկման գինը գումարած)` 96 եվրո, որը կարող է փոխվել կապված փոխարժեքի, օդանավակայանների սպասարկման գնի փոփոխությունների հետ: Ավիաընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը նշել է, որ ընկերությունն արդեն ստեղծվել է, ստացել են հավաստագիր, դիմել են ծրագրած ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար լիցենզիաներ ստանալու համար: Նա ասել է, որ օդաչուները, տեխնիկական անձնակազմը լինելու են Հայաստանի քաղաքացիներ: Նաև ակնկալում են, որ արտասահմանում աշխատող հայ օդաչուները կվերադառնան՝ հայրենիքում աշխատելու համար: Ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիին: Գաիաշվիլիին հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունից որևէ պաշտոնյա, այդ թվում նաև ՀՀ վարչապետը, որևէ մասնակցություն չունեն ընկերության ստեղծման գործում: «Արմենիայի» բաժնետերերը համոզված են, որ կհաջողեն մեր շուկայում և նախորդների նման չեն սնանկանա: Գաիաշվիլին, մասնավորապես, վստահություն հայտնել է, որ իրենք կհաջողեն և 2-4 տարի հետո ընկերությունը կունենա կայուն եկամուտ, գրում է Aysor.am: Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: Կարդացեք նաև՝ ՀՀ-ն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա. $49-ով հնարավոր կլինի Եվրոպա մեկնել «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |