Հերթական թուրք լրագրողը կազատազրկվի Էրդողանին «վիրավորելու» համար 9 մարտի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բիրգյուն» պարբերականի լրագրող Բարիշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման մի հոդվածի համար, որտեղ իբր վիրավորական արտահայտություններ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալի հասցեին: Այդ մասին գրել է «Ջումհուրիեթը»: Ըստ թերթի տվյալների, Ինջեն 2013-ի դեկտեմբերին հոդված էր հրապարակել, որի տողերի առաջին տառերը 2 բառ են կազմում` Թայիփ և գող: Հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ Թուրքիայում մեծ կոռուպցիոն սկանդալ էր, բարձրագույն պաշտոնյաների մասնակցությամբ: Ինքը հեղինակը հայտարարել է, որ դա պատահականություն է: «Բիրգյուն» թերթը մտադիր է բողոքարկել դատավճիռը Սահմանադրական դատարանում: Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտարարել է, որ 1845 քաղաքացու դեմ հետաքննություն է ընթանում Էրդողաին վիրավորելու մեղադրանքով: «Նախագահին վիրավորելու համար 1845 քաղաքացի է մեղադրվում: Չեմ կարծում, որ դուք կկարողանայիք այդ վիրավորանքներն առանց կարմրելու կարդալ: Ոչ ոք չպետք է վիրավորելու ազատություն ունենա»,-հայտարարել է Բոզդագը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Նախագահին վիրավորելու համար թուրքական օրենքներով տուգանք է նախատեսված կամ 1-4 տարվա ազատազրկում: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին այդ հոդվածը Էրդողանի վարած քաղաքականությանը դեմ հանդես եկողներին հետապնդելու նպատակով օգտագործելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |