Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակն, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել կարգավորման հեռանկարների շուրջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---