Շախմատի հավակնորդների մրցաշարը մեկնարկում է. Արոնյանի առաջին մրցակիցը՝ Անիշ Գիրի10 մարտի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ին մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար, հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին տուրը կլինի մարտի 11-ին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Արոնյանի մրցակիցն առաջին տուրում Նիդեռլանդները ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրին է: Մյուս զույգերն են՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա, Վիշի Անանդ-Վեսելին Տոպալով: Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա 6.5 միավորով կիսել է 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել հնդիկ Վիշվանաթհան Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Կարդացեք նաև՝ Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess-2016-ին Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |