Հայկական մշակույթը՝ Լոս Անջելեսի RachFest-2017 փառատոնում![]() 10 մարտի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - 2017-ի փետրվարի 10-19-ը Լոս Անջելեսում կկայանա RachFest-2017 փառատոնը, որը Միացյալ նահանգներում Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորություն է: Փառատոնը կմեկնարկի Glendale Community College-ի Արվեստի և երաժշտության դեպարտամենտի աջակցությամբ ու գործակցությամբ: Փառատոնի 10-օրյա ծրագրում ներառված են Հայաստանի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նախաձեռնությամբ: Ինչպես նշել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը ևս ներկայացված կլինի փառատոնին, նախատեսված է նաեւ սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների երգեր, գրում է Aravot.am-ը: Միջոցառմանը հետաքրքրություն և աջակցություն են ցուցաբերել նաեւ մի քանի տեղական հայկական կազմակերպություն, այդ թվում` Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը: RachFest-2017-ի գլխավոր իրադարձությունը Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական փառատոնն է, որին կմասնակցեն երիտասարդ դաշնակահարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կպայքարեն $25.000-ի չափով սահմանված մրցանակների համար: 2015-ին փառատոնն անցկացվել է ԱՄՆ այլ քաղաքներում՝ արժանանալով տեղական մամուլի դրական արձագանքներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |