Բրիտանիան դեմ է Թուրքիայի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի չեղարկմանը և չի միանա այդ որոշմանը10 մարտի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում, սակայն մտադիր չէ չեղարկել այդ երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը Թուրքիայի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շրջանակում, քանի որ Շենգենի գոտու անդամ չէ: «Գործող և նախորդ կառավարությունները սատարել են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին` անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ Եվրոպայի գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման կողմնակից չէ», քանի որ Շենգենի գոտու անդամ չէ և Թուրքիայի քաղաքացիները, որոնք մտադիր են Մեծ Բրիտանիա մեկնել, նախկինի պես պետք է մուտքի արտոնագիր ստանան: Մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում համաձայնեցվել են միգրացիոն ճգնաժամի հետ պայքարի համատեղ գործողությունների ծրագրի սկզբունքները: Մանրամասները քննարկվելու են ԵՄ հաջորդ գագաթնաժողովում` մարտի 17-18-ին: Ըստ պայմանավորվածության, Թուրքիայի տարածքով Հունաստանի կղզիներ ժամանող բոլոր ապօրինի ներգաղթյալները, կվերադարձվեն Թուրքիա ԵՄ հաշվին, իսկ Եվրամիությունը յուրաքանչյող վերադարձողի դիմաց երկրից կվերաբնակեցնի 1 փախստականի: ԵՄ-ն նաև ամենաուշը մինչև 2016-ի հունիսի ավարտը, պետք է չեղարկի մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար և որոշում կայացնի լրացուցիչ ֆինանսավորման համար, ինչպես նաև որոշում նախապատրաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների նոր գլուխ բացելու մասին: ԵՄ-ն նաև պարտավորվել է աջակցել Անկարային Սիրիայի շրջաններում հումանիտար պայմանների բարելավմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |