The Financial Times. Թուրքիան չի մտնի ԵՄ մինչեւ չճանաչի հայերի ոչնչացման փաստը26 հունվարի 2007 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը անհասանելի է, քանի դեռ Անկարան հրաժարվում է ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ոչնչացման փաստը, գրում է The Financial Times-ը: «Մահ Ստամբուլում» հոդվածում նշվում է, որ այն երկիրը, որտեղ պատիժ է գործում «թուրքական ինքնագիտակցությանն անպատվելու համար» (Թուրքիայi ՔՕ 301-րդ հոդված), չի կարող համապատասխանել ԵՄ անդամակցության չափանիշներին: Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, որ չնայած բարեփոխումներին, Անկարան չի ապահովել խոսքի ազատությունն ու բանակի նկատմամբ վերահսկողությունը:Թերթը հատուկ նշում է, որ 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել են գրականության ասպարեզում Նոբելյան մրացնակակիր Օրհան Փամուկը եւ հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն արձագանքեց Հրանտ Դինքի սպանությանը եւ քայլեր ձեռնարկեց հայերի հետ հաշտվելու: Ավելին անիրական է սպասել Թուրքիայում ընտրությունների նախաշեմին: Թուրքիան պետք է ցուցադրի իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, վերացնելով 301-րդ հոդվածը, որը ոչ միայն սրում է ծայրահեղության դրսեւորումները, այլեւ սպանության ինքնատիպ դրդիչ է: Ընտրություններից հետո Հայաստանն ու Թուրքիան պետք է պատմության հետ հաշտվելու փոխադարձ քայլեր ձեռնարկեն, գրում է The Financial Times-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |