Ադրբեջանից բռնագաղթածները ՀՀ-ում կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած տարածքները![]() 10 մարտի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը մարտի 10-ի նիստում ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Հիմնավորման մեջ ասված է, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: 1988-1992-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռ 2002-ին: Այն կարգավորում է 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար Հայաստանի հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով ՀՀ տարածքում կառուցվածբնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները սեփականությանիրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |