Թուրքիայում ինքնավարություն հայտարարած քուրդ կին քաղաքապետն ու 5 գործիչ դատապարտվել են![]() 10 մարտի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի նախկին քաղաքապետի ու ևս 8 կուսակցական գործչի (քրդական «Դեմոկրատական տարածաշրջաններ կուսակցություն») դեմ քաղաքում ինքնավարություն հայտարարելու հիմքով իրականացվող դատավարության գործով վճիռ է կայացվել: Մարդինի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանը մեղադրյալներից 5-ին, այդ թվում` Նուսայբինի քաղաքապետ Սարա Քայային «զինված կազմակերպության անդամ չհանդիսանալով` տվյալ կազմակերպության անունից հանցագործություն կատարելու» համար 5-ական, իսկ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» համար 1 տարի 3-ական ամիս պատժաչափով ազատազրկման է դատապարտել: Իսկ Նուսայբինում ինքնավարություն հռչակելու մասին հայտարարությունն ընթերցած Մուհսիմ Աքսանը դատապարտվել է 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Երեք կասկածյալի դատարանն անմեղ է ճանաչել, Turkiye թուրքական թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Քրդերի հետ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |