ՀՀ-ում ավտոմեքենաների համարանիշներում G և X տառեր կօգտագործվեն![]() 10 մարտի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 10-ին նախագիծ է հաստատել, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը: Նախագծի քննարկմանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե որքան եկամուտ է ստացվել այս համարների վաճառքից: Եղիազարյանն ասել է, թե ստույգ չի կարող ասել այս պահին, բայց 2015-ին բավական մեծ գումար է կազմել,գրում է Tert.am-ը: Հայաստանի ավտոմոբիլային համարանիշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մետաղական սպիտակ գույնի տախտակ, որի վրա նշանները գրված են սև գույնով։ 1996-ի ստանդարտով համարանիշի վրա ձախ կողմից գտնվում էր «AM» գրությունը, ինչը համապատասխանում էր երկրի կոդին։ Ձախ կողմից առկա էր նաև հոլոգրաֆիկ նշան։ Սկզբնապես համարանիշերում կիրառվում էին. Արաբական թվեր; հայկական այբուբենի տառեր, որոնք ունեն նույնատիպ լատինական օրինակներ - Ս, Օ и Տ; L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին; հատուկ համարանիշերի վրա կիրառվում էին նաև P (հայերեն Ք-ին նման) և Ո (փոքրատառ լատիներեն N-ին նման) տառերը։ 2008-ի դեկտեմբերից Р и Ո տառերը կարելի էր ստանալ սովորական համարանիշերում էլ լրացուցիչ վճարի դիմաց։ 2010-ի նոյեմբերից լրացուցիչ վճարի դիմաց համարանիշերում թույլատրվեցին կիրառել D, N, T и V լատինական տառերը, որոնք հայկական նմանօրինակներ չունեին։ Այդ ժամանակ էլ հենց շարքային համարներում դադարեցին կիրառել Ո տառը, որպես լատիներենում թույլ նմանօրինակ ունեցող տառ։ 2012-ի մայիսից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրեցին նաև կիրառել համարանիշերում A, M, Q и R տառերը։ 2012-ի հուլիսից D, P, T и V տառեր պարունակող համարանիշերը (ի լրացումն L, Օ, Տ и Ս տառերի) տրվում են ընդհանուր հիմունքներով, մյուս վերը թվարկված տառերը՝ լրացուցիչ վճարի դիմաց։ 2013-ի հոկտեմբերից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրվեց կիրառել համարանիշերում C, F и Z լատինական տառերը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |