Վրաստանի քաղաքացիները ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմ կարող են ստանալ արդեն ամռանը![]() 10 մարտի 2016 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն ընդունել է Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու առաջարկը: Համապատասխան որոշումն ընդունված է ելնելով այն փաստից, որ 2015 թվականի դեկտեմբերին ԵՄ պաշտոնյաները դրական են գնահատել Թբիլիսիի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այժմ համապատասխան որոշում պիտի ընդունեն ԵՄ-ն ու Եվրախորհուրդը: Միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հույս է հայտնել, որ գործընթացն ավարտի կհասցվի մինչև ամառ: «Հուսով եմ, մինչև ամառ ամեն ինչ պատրաստ կլինի.. դրա համար 3-4 ամիս է անհրաժեշտ», - ասել է նա, գրում է apsny.ge-ն: Որոշման ընդունումից հետո բիոմետրիկ անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կկարողանան գտնվել Շենգենյան գոտու երկրներում 90 օր կես տարվա ընթացքում: Ընդ որում, նրանք չեն ունենա աշխատանքի իրավունք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |