Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցահանդեսը՝ Աթենքում![]() 10 մարտի 2016 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայ-հունական մշակութային գո րծակցության շրջանակում մարտի 14-ին Աթենքի «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև մայիսի 31-ը: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակցությամբ: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տարածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը: Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակրթությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փոփոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժնում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակութային եղեռնի մասին: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզվով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու անգլերեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |