Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հայտնի է![]() 11 մարտի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ապաստան է ստացել 2 մլն 733.784 սիրիացի. 26 ժամանակավոր ապաստանում գտնվում է 282.815 մարդ։ Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողան այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, Anadolu գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը։ Նրա խոսքով՝ «դռները Սիրիայից եկած եղբայրների առաջ բացելով»՝ Թուրքիան ամբողջ աշխարհին ի ցույց է դրել սիրիացի ժողովրդի հետ իր համերաշխությունը։ Փախստականների հարցով գործողությունների պլանը, որը համաձայնեցվել է 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի և Անկարայի կողմից, պահանջում է Թուրքիայից առավել արդյունավետ պաշտպանել իր սահմանները, որպեսզի դադարեցվի փախստականների չվերահսկվող հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Անկարան պետք է ստանա մոտ 6 մլրդ եվրո` իր տարածքում 2.7 մլն փախստականի անհրաժեշտ ամենով ապահովելու համար։ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2015-ի նոյեմբերին հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»: Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը»: Կազմակերպությունը, 2014-2015-ը Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը: Կարդացեք նաև՝ Թուրքիայի նախագահն առաջարկում է փախստականների համար քաղաք հիմնել Սիրիայում Թուրքիայում 2 մլն-ից ավելի սիրիացի փախստական կա. 56%-ն ուզում է վերադառնալ Սիրիա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |