Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը՝ ՀՀ-ում բազմաթիվ թույլ երկրաշարժերի մասին. «Անհանգստանալու հիմք չկա»11 մարտի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում վերջին օրերին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են տասնյակ երկրաշարժեր՝ ցածր ուժգնությամբ: Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ: Հասարակության շրջանում մտավախություն կա, որ թույլ ցնցումներին կարող են հաջորդել ավելի ուժեղները, գրում է Panorama.am-ը: «Անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում: Թույլերից հետո կարող են լինել տեսականորեն նաև ավելի ուժեղ ցնցումներ, կարող է լինել պարզապես թույլ սեյսմիկություն, բնական, ֆոնային սեյսմիկություն, որը սովորական, նորմալ, երևույթ է»,- ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա նշել է, որ Գավառից ոչ հեռու տեղի են ունեցել բազմաթիվ թույլ ցնցումներ, բնակչությունը չի էլ զգացել, սակայն հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ ծառայության մասնագետներին առօրյա աշխատանքի համար: Մարտի 5-ից հետո Գավառի տարածքում որևէ ցնցում չի գրանցվել, թույլ սեյսմիկությունը հանդարտվել է: Մարտի 9-ին հայ-վրացական սահմանի մոտ տեղի ունեցած թույլ ցնցումները, ըստ նրա, որևէ կապ չունեն Գավառի տարածքում գրանցված ցնցումների հետ, տարբեր տարածքներ են, տարբեր օջախներ: «Մտավախության որևէ հիմք չկա»,- կրկնել է Պետրոսյանը: Ըստ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի, աշխարհում հազարավոր երկրաշարժեր են տեղի ունենում՝ ամենատարբեր ուժգնությամբ, Հայաստանի տարածքը նույնպես սեյսմավտանգ տարածք է, ու Հայաստանն էլ բացառության չի կազմում: Մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |