Հայ, հույն և թուրք կամավորները փորձում են փրկել Թուրքիայի ոչ մահմեդական ժառանգությունը12 մարտի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Փորձագետ կամավորները Թուրքիայից, Հայաստանից և Հունաստանից մեկտեղվել են Թուրքիայի ոչ մահմեդական ճարտարապետական ժառանգության պահպանման նախագծի շրջանակում, հայտնում է Anadolu-ն: Վտանգված ավելի քան 100 եկեղեցի, դպրոց, վանք ու սինագոգ կգրանցվի, կկազմվի կատալոգ: Նախագիծը կազմակերպել է Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիան, ինչպես նաև Anadolu Culture-ը: Նախագծի համակարգող Կագլա Փարլակն ասել է, որ իրենց ջանքերն ուղղված են Թուրքիայի տարածքում գտնվող մոտ 140 կառույցի փրկությանը: Միայն մի քանի մարդ կա, որոնց կարելի է հայկական արվեստի մասնագետ համարել, նշել է նա` շեշտելով գիտելիքների և փորձի պակասը արվեստի պատմության ոլորտում: Խումբը փաստագրելու է Թուրքիայի 7 շրջանում օբյեկտների այցելությունների արդյունքները, այդ թվում Կայսերի գավառում, Ադանայի հարավում և Իզմիրում: Նախագիծը ֆինանսավորում է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը: Փորձագետներին անդամագրելու համար մոտ մեկ տարի պահանջվեց: Փետրվարին նախագծի շրջանակում հրատարակվեց «Կայսերիի հայկական և հունական մշակութային ժառանգությունը» գիրքը, որտեղ ամփոփվեցին նախագծի առաջին արդյունքները: Գրքում ասվում է, որ 19-րդ դարի վերջում քաղաքում մոտ 15 000 հայ է ապրել: Ըստ տեղական ԶԼՄ-ների, այսօրվա դրությամբ այնտեղ 1 հայ է բնակվում: Խումբն օգտվում է Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած տվյալներից: Հիմնադրամը աշխատել է 2 տարի` հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում անցկացնելով: Գույքագրվել է մոտ 10 հազար հուշարձան Թուրքիայի ամբողջ տարածքում: Ընթերցեք նաև` «Հրանտ Դինք» հիմնադրամը կազմել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |