ՀՀ-ում երեխաներին նվիրված գլոբալ ֆորում կանցկացվի![]() 11 մարտի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի աշնանը երեխաներին նվիրված գլոբալ ֆորում կկազմակերպվի: Այդ մասին ասվել է Երևանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ու ՀՀ կրթության և գիտության նախարարի հանդիպմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության, «Երեխաների սնուցման գլոբալ հիմնադրամի» և ՊՀԾ գերազանցության կենտրոնի (Բրազիլիա) կողմից համատեղ կազմակերպվող «Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումին»` նախարարն ընդգծել է, որ այն Հայաստանի համար խիստ պատասխանատու և հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն մոտ 50 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման և աշնանը Հայաստանում նախատեսվող «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումի» կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործակցությունը` ընդգծելով, որ նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման գործում: Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզում իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի տարրական դպրոցի մոտ 90 հազար աշակերտ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների բարելավման հետ կապված հարցերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |