ԶԼՄ-ներ. «Գազպրոմը», հավանաբար, ստիպված կլինի երկարաձգել զեղչը ՀՀ համար և $50 մլն կկորցնի11 մարտի 2016 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմի» վերադարձն Անդրկովկաս, որը հնարավոր է դարձել վերջին 10 տարում առաջին անգամ Ադրբեջանում գազի արդյունահանման նվազման պատճառով, դեռ խնդրահարույց է: Ընկերությունը չկարողացավ լրացուցիչ առաքումների մասին պայմանավորվել Վրաստանի հետ, իսկ այժմ, հավանաբար, ստիպված կլինի երկարացնել Հայաստանի համար գազի գնի զեղչը: «Գազպրոմի» համար դա տարեկան $50 մլն շահույթի կորուստ է, սակայն, հակառակ դեպքում, Ռուսաստանի համար կբարդանար քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, գրում է «Կոմերսանտ» թերթը: Ռուսաստանից մատակարարվող բնական գազի սակագինը Հայաստանի համար 2016-ի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է 2015-ի՝ $165-ի չափով: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում: Երկրորդ որոշմամբ՝ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016-ի առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայ սպառողի համար սակագները չեն փոխվի, այդպիսով, «Գազպրոմն., ըստ էության, ապահովել է իր դուստր ձեռնարկության շահութաբերությունը սեփական արտահանման եկամուտների նվազեցման հաշվին: Սակայն 2016-ից գազի գինը Հայաստանի համար պետք է նախկին մակարդակին վերադառնար և երկրի իշխանությունները դեռ աշնանը նոր զեղչ խնդրեցին: Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ պետք է քննարկվեր նաև այդ հարցը: «Գազպրոմում» և ՌԴ էներգետիկայի նախարարությունում չեն ցանկացել մանրամասնել արդյոք ռուսական կողմը համաձայն է զեղչի: Ըստ աղբյուրներից մեկի` դա կախված է նախագահների բանակցությունների արդյունքից, սակայն, «զեղչի տրամադրման հավանականությունը բավականին մեծ է»: «Այլ տարբերակ է սակագների բարձրացումը Հայաստանում, սակայն դա շատ ցավոտ հարց է»,-ասել է աղբյուրը` հավելելով, որ պարզ չէ, թե ինչպես կլուծվի հարցը երկարաժամկետ հեռանկարում, քանի որ դեպի ՀՀ «Գազպրոմի» առաքումների շահութաբերությունն առանց այդ էլ ցածր է տրանսպորտային ծախսերի պատճառով: Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ խմ գազ է սպառում և եթե զեղչն անընդհատ գործի, «Գազպրոմը» կկորցնի մոտ $48 մլն: Հայաստանը «Գազպրոմի» համար ամենամեծ ու հուսալի շուկան է Անդրկովկասում այն բանից հետո, երբ 2006-ին Ադրբեջանը հրաժարվեց ռուսական գազից «Շախ Դենիզ» հանքավայրի շահագործման պատճառով: Շուտով ադրբեջանական գազը, այդ թվում քաղաքական պատճառներով, գրեթե դուրս մղեց ռուսականը Վրաստանից: 2015-ին «Գազպրոմը» փորձեց փոխել իրավիճակը, օգտվելով Ադրբեջանում արդյունահանման ծավալների նվազումից: «Գազպրոմը» պայմանավորվեց ադրբեջանական քիմիական AzMeCo-ին տարեկան 2 մլրդ խմ գազ առաքելու մասին և պատրաստակամություն հայտնեց նույն ծավալ ապահովել SOCAR-ի համար: Սակայն իրականում առաքումները AzMeCo գրեթե միանգամից կասեցվեցին, քանի որ ընկերությունը չկարողացավ գնել գազ իր արտադրանքի գների անկման պատճառով: «Գազպրոմը» փորձում է պայմանավորվել լրացուցիչ առաքումների մասին Վրաստանի հետ, որին չի բավարարում ադրբեջանական գազի քանակը: Սակայն, իրականում Թբիլիսին տարեկան լրացուցիչ 500 մլն խմ գազ կստանա SOCAR-ից: Մինչդեռ, դեռ պարզ չէ, թե SOCAR-ը որտեղից է վերցնելու այդ 500 մլն խմ Ադրբեջանում գազի արդյունահանման կրճատման ֆոնին: «Դա մեծ ծավալ չէ, բայց այն պետք է ինչ-որ տեղից հայթայթել»,-ասել է Վիտալի Կրյուկովը Small Letter-ից: Ըստ նրա, առաջիկա տարիներին «Գազպրոմը» կկարողանա ավելացնել առաքումներն Անդրկովկաս, քանի որ գազի պակասուրդն Ադրբեջանում կտևի մինչև 2019 թ., երբ նախատեսվում է գործարկել «Շախ Դենիզ»-2-ը: Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար զեղչը հարկավոր է ոչ այնքան շուկան պահելու, այլ քաղաքական պատճառներով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |