5  11.03.16 - «Մակադամիան ԱՌ» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանի, ԻՍՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և ggTaxi ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանի մամուլի ասուլիսը

Հայ ծրագրավորողներն ԱՄՆ վիզա ստանալու հետ խնդիրներ ունեն. Դեսպանատնից արձագանքել են

Հայ ծրագրավորողներն ԱՄՆ վիզա ստանալու հետ խնդիրներ ունեն. Դեսպանատնից արձագանքել են

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայության գործունեության վերաբերյալ: Այս մասին մարտի 11-ին լրագրողներին ասել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը և ggTaxi ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:

Կարեն Վարդանյանը՝ խոսելով այդ խնդրի մասին, առանձնացրել է երեք պատճառ՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի աշխարհընկալման կամ սուբյեկտիվ նախապատվության: Վարդանյանը նաև նշել է, որ չնայած նշված խնդիրներին, իրենք արդյունավետ հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ դեսպանի հետ և ծրագրում նոր գործակցություններ մասնավորապես՝ Հայաստանի օգնությամբ ԱՄՆ-ի և Պարսկաստանի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական գործունեության շուրջ:

Սոֆի Մեհրաբյանը նշել է, որ ԱՄՆ մուտքի արտոնագրի մերժումները կտրուկ ավելացել են, ինչն ուղակիորեն խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: 2014-ից ի վեր ընկերությունը ներկայացրել է 12 դիմում, որից 7-ը մերժվել է:

Արտաշես Թովմասյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը պարբերաբար հրավերներ է ստանում ԱՄՆ-ից և հանդիպումներ պլանավորում ներդրողների հետ, սակայն մուտքի արտոնագրի բացակայության պատճառով զրկվում ներդրումների պոտենցիալ հնարավորությունից:

ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա և ամենահեռանկարային ոլորտն է, ուստի սա հարված է Հայաստանի տնտեսությանն ու ապագային, հատկապես երբ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության մոտ 70%-ը արտահանվում է Ամերիկայի Միացյալ նահանգներ:

Իր հերթին, ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների` մուտքի արտոնագրեր տրամադրելու մասին դժգոհությանը, Ինչպես գրում է Tert.am-ը, դեսպանատանը նշել են, որ ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ և ջանում է կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ, այդ թվում նաև այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա:

Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ:

«Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում է ունեցել գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը»,- հավելել են ԱՄՆ դեսպանատնից:

Տարիներ շարունակ հայկական տեխնոլոգիական ոլորտն ունեցել է ԱՄՆ կառավարության և համապատասխան կառույցների աջակցությունը, որի արդյունքում ծանրակշիռ է ամերիկյան մասնակցությամբ ընկերությունների թիվը, բազմաթիվ ամերիկյան ընկերությունները դարձել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների հիմնական պատվիրատուն և գործընկերը: Ստեղծված իրավիաճակը վտանգում է այս բոլոր գործընկերություններին: Վիզային խնդիրներ ՏՏ-ոլորտի աշխատակիցների մոտ ծագել են նաև նախկինում: Մասնավորապես, խնդրի մասին բարձրաձայնվել էր նաև 2014 թվականին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---