Քննարկվում են ԵՏՄ երկրների քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանն ուղղված հարցեր11 մարտի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից ԵՏՄ աշխատավորների սոցապահովման, կենսաթոշակային իրավունքների պաշտպանության, բուժօգնության և պրոֆեսիոնալ գործունեության գծով խորհրդատվական կոմիտեի 2-րդ նիստը, որը նախագահում էր ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը: Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել են ԵՏՄ երկրներում միության անդամ երկրների աշխատավորներին Պարտադիր բուժապահովագրման համակարգի շրջանակում բուժօգնություն տրամադրելու հարցը: Բացի այդ, ՌԴ սոցապահովագրության հիմնադրամը նախաձեռնել է «Սոցապահովագրությունը ԵՏՄ երկրներում. Պրակտիկա, խնդիրներ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի անցկացումը: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել նախաձեռնությանը և որոշել են խորհրդաժողովն անցկացնել 2016-ի մայիսին: Միջոցառմանը կմասնակցեն շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, սոցիալական հիմնադրամների և գործընկերների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդատվական կոմիտեի նիստում կարևոր թեմա կլինի աշխատանքի տեղավորման ժամանակ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հարցը: Հանձնաժողովն իրավաբանական անձանց դիմումներ է ստացել առ այն, որ Ղազախստանում կան դեպքեր, երբ ԵՏՄ անդամ երկրների կրթության վերաբերյալ փաստաթղթերը միանգամից չեն ճանաչվում: Քննարկվել է նաև ՌԴ-ում սպորտի ոլորտում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեության սահմանափակումների հարցը` «Սպորտում լեգիոներների մասին օրենք»: Կոմիտեի անդամները քննարկել են նաև ԵՏՄ անդամ երկրների աշխատանքային օրենսդրության հիմքերի մշակման սկզբունքները` նպատակ ունենալով ներդաշնակեցնել անդամ երկրների օրենսդրությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |