Ամփոփվել են «WEB ծիրան» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները11 մարտի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ամփոփվել են «WEB ծիրան» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WEB ծիրան»-ի գլխավոր գործընկերն է: «Հինգ տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգևորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, և կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ծիրան»-ից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հինգերորդ «WEB ծիրան»-ը մեկնարկել էր փետրվարի 3-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոլրագրող Ռուզան Բագրատունին, լրագրող Գոհար Հակոբյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 3-ին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 24 ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում դիտելուց հետո: Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակը կիսել են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» և Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերի համար: Գլխավոր մրցանակակիրները կպարգևատրվեն 200 000-ական դրամով: Սահմանված էր նաև խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Արփի Բալյանի «Արվեստանոց էի ուզում» ֆիլմը: «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Արման Այվազյանին «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել էր 3018 օգտատեր: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |