«Փոքր կենտրոնն» առաջարկում են առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող տարածք![]() 11 մարտի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ մարտի 11-ին քննարկել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը: Քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ՝ փաթեթով ակնկալվում է քաղաքի ճարտարապետական կերպարի միասնականության և գեղագիտական բարձր որակի ապահովումը: Նարեկ Սարգսյանն անդրադարձել է նաև փաթեթով կարգավորվող «Փոքր կենտրոնի» կառուցապատման պայմանների իրավական կարգավորմանը, կառուցապատման ենթագոտիներին, ճարտարապետաշինարարական նախագծերին, կառուցապատման խտության կարգավորմանը և այլ հարցերի: Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի միայն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, փաթեթում կան խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ ևս քննարկել: «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է, նախարարության ներկայացմամբ, իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |