Թուրքիան նոր գործողություն է պատրաստում քրդերի դեմ12 մարտի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր Դիարբեքիրի Սուր շրջանում և Շիրնակ գավառի Ջիզրե քաղաքում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «8 շրջան մաքրվել է ահաբեկիչներից: Սակայն դեռ խրամատներ ու բարիկադներ կան Հաքքյարի գավառի Յուքսեկովեում, Շիրնակում և Մարդին գավառի Նուսայբինում: Բոլոր բարիկադները վերացվելու են: Մենք մտադիր ենք այնտեղ գործողություն սկսել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքից հետո: Գործողության մեկնարկի մասին տեղաբնակները կիրազեկվեն»,-ասել է Ալան լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ այդ շրջաններում նախատեսվում է պարետային ժամ սահմանել: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |